Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Վ. Սպիվակովը՝ Զարեհ Սահակյանցի մասին (տեսանյութ)

Վ. Սպիվակովը՝ Զարեհ Սահակյանցի մասին (տեսանյութ)
11.11.2013 | 12:24

«Այսօրվա համերգը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու՝ կնոջս հայրիկին, երեխաներիս պապիկին։ Ես նրան շատ լավ եմ ճանաչել։ Նա հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ։ Նա շատ սիրում էր իր հայրենիքը, իր ծննդավայրը։ Նա սիրում էր արվեստը՝ գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիա։ Նա շատ լավ տիրապետում էր հայերենին։ Գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է։ Այնպես որ՝ ես շատ ուրախ եմ, որ այս համերգը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ պետք է լրանար Զարեհ Սահակյանցի 80-ամյակը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իմ ընկերներից մեկը՝ Էրմիտաժի տնօրեն Բ. Պիոտրովսկին, ում կինը նույնպես հայուհի էր, անունը՝ Հռիփսիմե, ամեն անգամ հանդիպելիս կատակում էր՝ դե, հայերի փեսաները հավաքվեցին»,- ահա այսպես նկարագրեց դիրիժոր, ջութակահար, Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցին Վ. Սպիվակովը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Վ. Սպիվակովը՝ Զարեհ Սահակյանցի մասին
Դիտվել է՝ 4186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ